Սպորտ

Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

1 րոպեի ընթերցում

Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար ՀՀ վարչապետը Մոսկվայում պարգևատրեց «Արարատ-73»-ի մարզիչ Նիկիտա Սիմոնյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշեց, որ իր համար շատ մեծ պատիվ է Նիկիտա Սիմոնյանին նման շքանշան հանձնելը:

«Ինձ համար, որպես մարդ, ում ամբողջ մանկության ընթացքում ուղեկցել է Նիկիտա Սիմոնյան անունը՝ որպես լեգենդ, մեծ պատիվ է այսօր ծանոթանալ նրա հետ: Կարծում եմ, որ այս շքանշանը շատ դիպուկ բնորոշում է իր հայրենիքի՝ Հայաստանի առաջ Նիկիտա Սիմոնյանի ունեցած վաստակը: Խոսքը ֆուտբոլի մասին չէ, քանի որ «Արարատ-73»-ը դարձել է մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասը»,- նշեց Փաշինյանը:

Նա հույս հայտնեց առաջիկայում տեսնել «Արարատ-73»-ի մարզչին Հայաստանում:

Նիկիտա Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին իր պարգևի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում