Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանում տիեզերական գործունեությունը հարկային արտոնություն կստանա

Հայաստանում տիեզերական գործունեությունը հարկային արտոնություն կստանա

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Տիեզերական գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ տիեզերական հետազոտությունների և արդյունաբերության համար անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը և դրանք զարգացնել տնտեսապես շահավետ օգտագործման մակարդակով, որն իր հերթին կնպաստի երկրի գործունեության այլ ոլորտների զարգացմանը: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով:

«Միաժամանակ տիեզերական գործունեությունը նախատեսվում է ներառել լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում եւ այդ ընկերություններին տրամադրել հարկային արտոնություն մինչեւ 2030 թվականը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ հավելելով, որ միաժամանակ, ՀՀ-ում տիեզերական արդյունաբերություն, արտադրանք և ծառայություններ մատուցման պասիվության ազդում է նաև ոլորտից ՀՀ պետական բյուջեի մուտքերի վրա։

Ըստ որոշման նախագծի՝ Հայաստանում տիեզերական ոլորտի ստեղծումը և այդ ոլորտում գործունեության իրականացման խրախուսումը մեծ նշանակություն կարող է ունենալ ոչ միայն նոր աշխատատեղերի, այլ նաև ենթակառուցվածքների ստեղծման տեսանկյունից։ Նշվածը հիմք կհանդիսանա, որպեսզի տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի տիեզերական գործունեության ոլորտի մասնագետների (ինժեներներ, կոնստրուկտորներ, մեխանիկներ և այլն) որակյալ սերունդ, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը իրականացնել սեփական տիեզերական ծրագրեր, այդ թվում՝ տիեզերական տարածք արձակել հայկական տիեզերանավեր և արբանյակներ։

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում Հայաստանում կկանոնակարգվի տիեզերական գործունեության ոլորտը և Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը։

Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ այս ոլորտում երկու ընկերություն կա, որոնց հետ հիմա բանակցություններ են տարվում, եւ այս օրենսդրական փաթեթը կնպաստի, որ իրենք գործունեություն ծավալեն Հայաստանում: Խոսքը արբանյակների հավաքման, թեստավորման մասին է:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ հարկային արտոնություն տալու դեպքում պետք է դիտարկել, թե դա ինչ արդյունք է տալու, հակառակ դեպքում նման գործիքն իրեն չի արդարացնում:

Խնդրին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իսկապես պետք է գույքագրել, թե հարկային արտոնությունները ինչ արդյունք են տվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am