Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սևանից բացթողնված ոռոգման ջուրը տեղ է հասնում մեծ կորուստներով. Կոմիտեն աշխատում է լուծել խնդիրը

Սևանից բացթողնված ոռոգման ջուրը տեղ է հասնում մեծ կորուստներով. Կոմիտեն 
աշխատում է լուծել խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճից ջրի բացթողման ընթացքում ոռոգման ջուրը տեղ է հասնում մեծ կորուստներով: Սակայն պետությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, խնդիրը հաղթահարելու ուղղությամբ աշխատանքներ է տանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը՝ պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

Թագուհի Թովմասյանը հիշեց, որ երբ մի առիթով հենց Սևանա լճի ափին քննարկման է եղել, աշխատակիցները բարձրաձայնել են, որ տարիներ շարունակ լճից բաց թողնված ջուրը Արարատյան դաշտավայր է ասել 40-60 տոկոս կորուստներով: Նա հետաքրքրվեց, թե կորուստների նվազեցման համար ինչ քայլեր են իրականացվել:

«Ունենք Եվրասիական զարգացման բանկով վարկային ծրագիր, որի մեջ ներառված է նաև առաջնային, երկրորդային ջրանցքների շինարարությունը: Դրանց շինարարությունն ընթացքի մեջ է: Անհրաժեշտ է ժամանակ, որ ունենանք տեխնիկական հնարավորություն՝ նվազեցնելու կորուստները: Այո, կորուստները բարձր են, ընդունում եմ, և դրա դեմ  փաստարկ չունեմ»,-ասաց Մելքոնյանն ու հավելեց՝  այդ ուղղությամբ, սակայն, աշխատում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]