Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Կառավարությունը Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող նախագիծը չի համարում բավարար հիմնավորված

Կառավարությունը Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող նախագիծը չի համարում 
բավարար հիմնավորված

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի ներկայացրած նախագծի ընդունման անհրաժեշտությունը չի համարում բավարար հիմնավորված: Նախագծով առաջարկվում է Սևանա լճից տարեկան սահմանված 170 խոր. մետրից ավելի ջրառի հնարավորությունը բացառել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության այս տեսակետը խորհրդարանում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը:

Նա նախ շեշտեց՝ ջրաառաջարկի առկա համապատասխան առաջարկներից բացի, այլ ջրաղբյուրներ չլինելու պայմանում դեֆիցիտը մեղմելու նպատակով Սևանա լճից ջրառ իրականացվում է այլընտրանք չունենալու պայմաններում՝ անկախ լճի տվյալ ժամանակի հաշվեկշռից: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագրի 6.1 կետի առաջին պարբերության թե գործող նորմի, թե նախագծով առաջարկվող լրացման ընդունման պայմաններում շարունակելու է գործել նույն կետի երկրորդ պարբերությունը, որի համաձայն տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում ՀՀ կառավարությունը օրենքով սահմանված կարգով կարող է ԱԺ-ի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխման մասին ժամանակավոր ծրագիր: ՀՀ կառավարությունը այս ժամանակում գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բավարար հիմնավորված չէ ներկայացված հիմնավորումներով»,-ասաց կոմիտեի նախագահը:

Նա նշեց՝ Արարատյան դաշտի և հարակից նախալեռնային գոտիների ինտենսիվ գյուղատնտեսության տարածքներում հողագործության արդյունքը մեծապես պայմանավորված է ոռոգման ջրամատակարարմամբ: Մելքոնյանը հիշեցրեց նաև, որ լրացուցիչ ջրառի իրականացումը հնարավոր է միայն գործադիր և օրենսդիր բարձրագույն մարմինների համաձայնությամբ՝ միայն օրենքում տվյալ գյուղատնտեսական տարվա ձախողում թույլ չտալու և գյուղատնտեսական արդյունքներով պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ