Հասարակական

Խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող. Հայկ Մարությանը՝ «Սանիթեք»-ի մասին

1 րոպեի ընթերցում

Խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող. Հայկ Մարությանը՝ «Սանիթեք»-ի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցնում է, որ «Սանիթեք» ընկերության կողմից միջազգային արբիտրաժային դատարան դիմելը Հայաստանի վարկանիշի վրա չի ազդելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, արդյոք Հայաստանի վարկանիշի վրա չի ազդի այն, որ «Սանիթեք» ընկերությունը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սանիթեք»-ը խոշոր ներդրող է, պատասխանեց, որ դա ընդհանրապես Հայաստանի վարկանիշի վրա չի ազդի:

«Խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող: Մենք պատրաստ ենք այդ ամբողջ պրոցեսին: Մենք ունենք բոլոր ապացույցները, որ «Սանիթեք»-ը պատշաճ որակով չի կատարել իր աշխատանքը: Ասեմ ավելին, այս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր՝ կապված «Սանիթեք» ընկերության հետ՝կապված նախ հարկային պարտավորությունների հետ, ինչպես մի քանի օր առաջ մամուլից տեղեկացա կան այլ ընկերություններ, որոնց հետ կապված պարտավորություններ ունի և գումարները չի տվել»,- ասաց Մարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում