Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԺ-ում ընթանում են Կուսակցությունների մասին օրենքի խնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ լսումներ

ԱԺ-ում ընթանում են Կուսակցությունների մասին օրենքի խնդիրների ու դրանց լուծման 
վերաբերյալ լսումներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ  մեկնարկել են «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման ելույթով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

«Հեղափոխությունից հետո պետք է փոխվեն հաստատված «խաղի կանոնները»՝ առ այն, որ հաղթողը ստանում է ամեն ինչ: Նախկինում չի եղել այնպես, որ մեկ կուսակցություն համամասնական ընտրակարգով իսկապես ստանա ձայների մեծամասնություն՝ բացառություն են 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս ԱԺ-ի խնդիրն է հենց վերափոխել այդ «խաղի կանոնները»: Դրա մի մաս է նաև Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը»,-ասաց Համազասպ Դանիելյանը:

Նա հիշեցրեց, որ իրենք ընտրական բարեփոխումների մասին սկսել են խոսել դեռ մարտ ամսից: Դանիելյանը նշեց, որ համատեղ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ որքան էլ ֆունդամենտալ են ընտրակարգի հետ կապված փոփոխությունները, սակայն օր առաջ պետք է փորձեն էապես փոխել կուսակցությունների հետ կապված կարգավորումները, քանի որ այստեղ ունեն քաղաքական դաշտ ձևավորելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու  խնդիր: «Դրա հաջողությամբ է պայմանավորված նաև հաջորդ ընտրությունների ինչպիսին լինելը»,-նշեց Դանիելյանը:

Նա շեշտեց՝ քաղաքական բնույթի բարեփոխումները պետք է ծագեն հենց թիվ մեկ քաղաքական հարթակում՝ ԱԺ-ում: Դանիելյանն առանցքային համարեց, որ ԱԺ խմբակցությունները քննարկեն նման հարցեր: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]