Հասարակական

Հանքարդյունաբերողների համար շահավետ է եղել վճարել ծիծաղելի տուգանքը և կարգավորումների չգնալ.նախարար

2 րոպեի ընթերցում

Հանքարդյունաբերողների համար շահավետ է եղել վճարել ծիծաղելի տուգանքը և կարգավորումների չգնալ.նախարար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պոչամբարների անվտանգության հետ կապված կա օրենսդրություն, ընթացակարգը սահմանված է, բայց բոլոր պոչամբարների անվտանգության առաջին պատասխանատուն տնտեսվարողն է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Օրենսդրությամբ առաջին փուլում ՇՄԱԳ-ի միջոցով ուսումնասիրվում է, հետագայում Արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի տեխնիկական անվտանգության գործընթաց, որն ավելի ընդհանրական է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ հանքարդյունաբերող ընկերություններն իրենց նախարարության նկատմամբ ունեն պարտավորություններ: «Մեր հանդեպ պարտավորություններ ունեն, որ աղտոտում չլինի, չափաքանակներից ավելի ջրառ չլինի: Բայց, քանի որ կարգավորումները մեծ մասամբ ֆիկտիվ բնույթ են կրել, տուգանքները ծիծաղելի ցածր են եղել, շատ դեպքերում շահավետ է եղել տեխնիկական լուծումների չգնալ, ու եթե լինի վթար, վճարել այդ վթարի 500-600 հազար դրամըև չանհանգստանալ»,- ասաց նախարարը:

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել էՍյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Գետը որոշակի աղտոտված է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը խողովակաշարիվնասված հատվածը վերականգնվել է:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային կառույցի աշխատակիցները գետից նմուշառումներ են վերցրել:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում