Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

 Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման 
օրենսդրական նախաձեռնություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի խորհրդարանում շուտով առաջին անգամ կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Accent tv»-ին, այս մասին Մոլդովայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստում նշել է ազգությամբ հայ պատգամավոր Հայկ Վարդանյանը (Gaik Vartanean):

Նա նաև Մոլդովայում հայկական համայնքի ղեկավարն է, և մի քանի դեսպանների նշանակման վերաբերյալ լսումներին հարց է բարձրացրել՝ ուղղված Դմիտրի Կրոիտորին, որը Թուրքիայում Մոլդովայի դեսպանի թեկնածու է առաջադրվել:

«Հաշվի առնելով այն փաստը, որ շուտով Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի օրենսդրական նախաձեռնություն՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, և Մոլդովան կարող է միանալ Եվրամիության երկրների մեծ մասին, ինչպես նաև Ռուսաստանին, որ արդեն ճանաչել են այդ փաստը, սա կարող է հանգեցնել Թուրքիայի կառավարության բացասական արձագանքին»,-նկատել է պատգամավորը:

Հայկ Վարդանյանը նաև նշել է, որ Թուրքիայի և Եվրամիության միջև անհամաձայնության առանցքային կետերից մեկն էլ այն է, որ Թուրքիայի կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը:

2015թ. Եվրախորհրդարանը վերահաստատել է 1987 թվականի հունիսի 18-ին իր կողմից ընդունված բանաձևը, ըստ որի 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել էր ցեղասպանություն՝ ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի դրույթների համապատասխան:

 

 




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ