Սպորտ

Անհավանական. վազորդ Կիպչոգեն մարաթոնյան տարածությունը հաղթահարել է 2 ժամից քիչ ժամանակահատվածում

1 րոպեի ընթերցում

Անհավանական. վազորդ Կիպչոգեն մարաթոնյան տարածությունը հաղթահարել է 2 ժամից քիչ ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենիացի վազորդ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Էլիուդ Կիպչոգեն պատմության մեջ առաջին անգամ Մարաթոնյան վազքի տարածությունը հաղթահարել է 2 ժամից պակաս ժամանակահատվածում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վիեննայում մրցավազքում (42 կմ 195 մ) Կիպչոգեն տարածությունը հաղթահարեց 1 ժամ 59 րոպե 40,2 վայրկյանում: Պատմության մեջ առաջին անգամ մրցատարածությունը հաղթահարվեց նման ժամանակահատվածում:

Քանի որ մրցաշարը չէր անցկացվում Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո, մարզիկի գրանցած արդյունքը ռեկորդային չի համարվում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում