Սպորտ

«Արագած»-ը հաղթանակով մեկնարկեց ԵԱՏՄ լիգան

1 րոպեի ընթերցում

«Արագած»-ը հաղթանակով մեկնարկեց ԵԱՏՄ լիգան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի ԵԱՏՄ լիգայի կանոնավոր առաջնության անդրանիկ խաղում հաղթանակ տոնեց Երևանի «Արագած»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին Երևանի «Արագած»-ը և ղազախական «Բարսի»-ն: Առաջին քառորդում «Արագած»-ը քիչ առավելություն ուներ, որը պահպանեց նաև երկրորդ քառորդում և թիմերը մեծ ընդմիջման գնացին 43:40 հաշվով՝ հօգուտ հայկական թիմի:

Երրորդ քառորդում գրեթե հավասար պայքար էր ծավալվել և «Արագած»-ն առավել անհաջող էր գործում պաշտպանությունում, պահպանելով չնչին առավելությունը և վերջին քառորդում այն հասցնելով 10 միավորի տարբերության՝ «Արագած»-ը հաղթեց «Բարսի»-ին 89:79 հաշվով:

Հոկտեմբերի 2-ին նորից նախկին «Միկա» մարզահամալիրում «Ուրարտու»-ն ուժերը կչափի Տուլայի «Արսենալ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում