Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լավաշ, Հրապարակի շատրվաններ, սուպերմարկետ. Սինգապուրի վարչապետի «ջալանջալանը» Երևանում

Լավաշ, Հրապարակի շատրվաններ, սուպերմարկետ. Սինգապուրի վարչապետի 
«ջալանջալանը» Երևանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում և «Ինստագրամ»-ում հրապարակել է Երևանում գիշերային շրջայցի մասին տեսանյութ և իր ձեռքով արված լուսանկարներ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեսանյութը պատկերում է գիշերային Երևանը, լուսանկարները պատմում են, որ նա եղել է սուպերմարկետում, Հանրապետության հրապարակում, տեսել, թե ինչպես են լավաշ թխում: Նրան տպավորել են հայկական չրերը, համեմունքները:

«Ժամանել եմ Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք: Մասնակցելու եմ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին»,-նշել է Սինգապուրի վարչապետը:

«Ջալանջալան գիշերային Երևանի գեղեցիկ փողոցներում… Փորձեցի նոր թխած հայկական ավանդական հացը՝ լավաշը»,-«Ինստագրամ»-ում գրել է Սինգապուրի վարչապետը՝ օգտագործելով մալայերեն «ջալանջալան» բառը, որը թարգմանաբար նշանակում է զբոսանք:

 Սեպտեմբերի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Սինգապուրի վարչապետը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի նաև Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]