Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Վրաստանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարների հանդիպումը կօգնի լուծել երկրների միջեւ առկա խնդիրները. Գախարիա

Վրաստանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարների հանդիպումը կօգնի լուծել երկրների միջեւ առկա խնդիրները. Գախարիա

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ սեպտեմբերի 26-ին Նյու Յրքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի հարթակում կայացած հանդիպումը կնպաստի երկու երկրների միջեւ առկա բարդագույն խնդիրների լուծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին լրագրողներին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: «Հանդիպումը, որը կայացել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կենտրոնակայանում, կնպաստի երկրների միջեւ առկա բարդագույն խնդիրների լուծմանը: Ես նորից եմ կրկնում, կնպաստի բարդագույն խնդիրների լուծմանը:

Պարզ Է, որ այդ խնդիրների լուծման միակ ճանապարհը միջազգային կանոններն են եւ օրենսդրությունը, իհարկե, նաեւ սերտ համագործակցությունը մեր գործընկերների հետ»,- ասել Է Վրաստանի վարչապետը: Իր հերթին ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը դրական Է գնահատել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալկալիանիի եւ Սերգեյ Լավրովի հանդիպման փաստը, որը 2008 թվականի օգոստոսի պատերազմից հետո նման մակարդակի առաջին հանդիպումն Էր: Զալկալիանին եւ Լավրովը քննարկել են երկկողմ օրակարգի հրատապ հարցերը: Մասնավորապես, վրացական կողմն արծարծել Է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը:

«Շվեյցարացի միջնորդների օժանդակությամբ Վրաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կարեւոր Է. այն ցույց Է տալիս, որ կա այն բանի հույսը, որ կառուցողական երկխոսությունը կարող Է նվազեցնել լարվածությունը եւ ամրապնդել կայունությունը ի բարօրություն ԵԱՀԿ-ի տարածաշրջանի բոլոր մարդկանց»,- գրել Է Լայչակը Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am