Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Burger King-ը Բրիտանիայում հրաժարվել Է պլաստիկե խաղալիքներից մանկական հավաքանիներում

Burger King-ը Բրիտանիայում հրաժարվել Է պլաստիկե խաղալիքներից մանկական հավաքանիներում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում Burger King արագ սննդի ռեստորանների ցանցը սեպտեմբերի 19-ից հրաժարվում Է պլաստիկե խաղալիքներից իր մանկական հավաքանիներում: «Մենք դրեցինք սկիզբը: Դա քայլ Է ճիշտ ուղղությամբ: Եթե դա մեր մրցակիցներին դրդի նույնպես շարժվելու առաջ, ապա այն կծառայի բարի գործին»,- ասված Է Burger King-ի Մեծ Բրիտանիայի ստորաբաժանման ղեկավար Ալասդեր Մերդոկի հայտարարության մեջ:

Այս քայլը ցանցին թուլ կտա պլաստիկե թափոնների քանակը կրճատել տարեկան 320 տոննայով: Նաեւ ցանցի՝ Բրիտանիայի բոլոր ռեստորաններում կհայտնվեն զամբյուղներ, ուր մարդիկ կկարողանան նետել բոլոր անվճար պլաստիկե խաղալիքները, այդ թվում նրանք, որոնք կցվում են մանկական հանդեսներին եւ այն խաղալիքները, որոնցում կոնֆետներ են վաճառվել: Այդ բոլոր խաղալիքները վերամշակումից հետո ռեստորաններում կվերածվեն մանկական հրապարակների:

Burger King ընկերությունը որոշում Է ընդունել պլաստիկե խաղալիքներից հրաժարվել այն բանից հետո, երբ Սաութհեմթոնից 9-ամյա Էլլա եւ 7-ամյա Քեյթլին Մաքյուեն երկու քույրերի՝ Burger King-ին եւ McDonald"s-ին ուղարկված խնդրագիրը կես միլիոն ստորագրություն հավաքեց:

McDonald"s-ն առայժմ այդքան արմատական քայլի չի դիմել, բայց նույնպես միջոցներ Է ձեռնարկել. հոկտեմբերից երեխաները կկարողանան խաղալիքները փոխել մրգերով, իսկ հաջորդ տարվանից՝ գրքերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am