Հասարակական

Տոնոյանն արդյունավետ է համարում Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Տոնոյանն արդյունավետ է համարում Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովում ստացվող տեղեկությունները բավարար կլինեն եզրակացություններ անելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոնոյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Որոշակիորեն հայտնի են հանձնաժողովի աշխատանքի արդյունքները: Մենք դեռևս տեղեկություններով ենք հագեցնում հանձնաժողովի աշխատանքը: Հանձնաժողովի աշխատանքն այս պահին արդյունավետ է, որովհետև այն տեղեկությունները, որոնք իրենք ստանում են, կարծում եմ, բավարար են լինելու եզրակացություններ անելու համար»,-ասաց Տոնոյանն ու նշեց, որ ինքը դեռ չի հրավիրվել հանձնաժողովի նիստի:

Լրագրողի դիտարկմանը, թե ավելի վաղ հանձնաժողովից նշել են, որ մտահոգիչ փաստեր են ի հայտ եկել, նա նշեց՝ այս մտահոգիչ փաստերի վերաբերյալ դեռ 2016-ի սկսած նախաքննության մարմինները մեծածավալ աշխատանք են կատարել:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ քրեական գործեր հարուցվեն, նախարարը պատասխանեց՝ ամեն ինչ հնարավոր է, սակայն այս պահին ոչինչ չի կարող ասել, հանձնաժողովն իր աշխատանքը նրա համար չի կատարում, որ քրեական գործ հարուցվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում