Քաղաքականություն

ՌԴ դեսպանը խոսել է Պուտինի՝ Երևան այցի մասին

1 րոպեի ընթերցում

 ՌԴ դեսպանը խոսել է Պուտինի՝ Երևան այցի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է, և ակնկալվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին՝ համապատասխանում են արդյոք իրականությանը լուրերը, թե Պուտինը կարող է հրաժարվել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելուց: ՌԴ դեսպանը հավաստիացրեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

«ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է»,- ընդգծեց Կոպիրկինը:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդինիստը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին, որին ակնկալվում է, որ կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր ղեկավարները: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ 2018թ. դեկտեմբերի 6-ի նիստին, որին մասնակցել են անդամ բոլոր երկրների ղեկավարները, որոշում է կայացվել 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում