Երևան

Շենգավիթում 24 ժամ ջուր չի լինի

1 րոպեի ընթերցում

Շենգավիթում 24 ժամ ջուր չի լինի

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 18-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝  Արշակունյաց 39-71 կենտ, 42-218 զույգ համարների, Գ.Նժդեհի, Ֆրունզեի, Զ.Եսայան, Մայիսի 9-ի, Մխչյան, Սմբատ Զորավարի, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Նիզամու, Բայդուկովի, Եղ.Թադեվոսյան, Գորգագործների փողոցների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Չեխովի փող. 1-30 համարների ջրամատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից, մանրամասնելով, որ Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում