Հասարակական

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը միտված է պայմանագրային հիմունքներով աշխատանքի ընդունվող քաղաքացիների շահերի պաշտպանությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Լուսինե Բադալյանը:

Հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանի տեղեկացմամբ՝ եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկրորդ անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում