Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քոչարյանի գործով ՍԴ-ի վճիռը, ամենայն հավանականությամբ, կլինի սեպտեմբերի 4-ին

Քոչարյանի գործով ՍԴ-ի վճիռը, ամենայն հավանականությամբ, կլինի սեպտեմբերի 4-ին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեակավար Էդգար Ղազարյանը հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ վճիռը ՍԴ-ն, ամենայն հավանականությամբ, կկայացնի  սեպտեմբերի 4-ին` օրվա երկրորդ կեսին:

«Դատական նիստը շարունակվում է և այսօրվա ընթացքում վճիռը չի հրապարկվելու: Ամենայն հավանականությամբ, վճիռը կլինի վաղը` օրվա երկրորդ կեսին: Առնազն մեկ ժամ առաջ մենք կհրապարակենք, թե հստակ, որ ժամին դատարանը կընթերցի վճիռը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Սահմանդրական դատարանը սեպտեմբերի 3-ին ժամը 11:00-ից  քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը:

Քոչարյանը ՍԴ-ին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ  Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am