Առաջիկայում կիրականացվի ոսկրածուծի աուտոտրանսպլանտացիայի 100 տոկոսով պետական ֆինանսավորում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխայի ոսկրածուծի փոխպատվաստման առաջին դեպքը Հայաստանում իրականացվել է 2019 թվականին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ներդրվել է մեծահասակների ոսկրածուծի փոխպատվաստման պետպատվեր: Արդեն իսկ կատարվել է երեխաների՝ 4, մեծահասակների՝ 10 վիրահատություն: Առաջիկայում կմեկնարկի ոսկրածուծի աուտոտրանսպլանտացիայի 100 տոկոսով պետական ֆինանսավորում»,- նշեց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ հատկացվել է հավելյալ ֆինանսավորում երիկամի՝ 12 և ոսկրածուծի 11 փոխպատվաստման դեպքերի փոխհատուցման համար: