Հասարակական

Արսեն Թորոսյանն ընդհատեց ասուլիսը տեղի ունեցած միջադեպի պատճառով

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանն ընդհատեց  ասուլիսը տեղի ունեցած միջադեպի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սեպտեմբերի 3-ին հրավիրված ամփոփիչ ասուլիսը տապալվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը սկզբում ներկայացրեց առաջիկայում կատարվելիք որոշ աշխատանքներ, ինչից հետո լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ ներս մտավ մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը և խնդրեց իրեն նույնպես հարցերի հնարավորություն տալ:

«Մենք ձեզ հարց տալու իրավունք կտանք, պարոն Թամամյան կամ դուք կարող եք ձեզ համար առանձին մամուլի ասուլիս անել կամ երբ ես կգնամ, դուք կարող եք այստեղ նստել ու շարունակել »,- նշեց Արսեն Թորոսյանը,

Թամամյանն արձագանքելով շեշտեց, որ նախարարը կարող է ցանկացած պահի գնալ և իր կարծիքով՝ լրագրողներին կհետաքրքրի այդ հարցերի պատասխանները:

Այս բառերից հետո Առողջապահության նախարարը լքեց դահլիճը՝ հայտարարելով, որ իր ասուլիսը տապալում են:

Լրագրողներն, այնուամենայնիվ, կարողացան իրենց հարցերն ուղղել նախարարին և ստանալ դրանց պատասխանները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում