«Երևանյան բեսթսելեր». «Երկնագույն նետը» առաջին հորիզոնականում է. Մանկական գրականություն. հուլիս, 2
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսիվաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում էՋաննիՌոդարիի«Երկնագույննետը»: Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:
Երկրորդ հորիզոնականում էՋ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
Երրորդ տեղում էՋաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով»ժողովածուն: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ: Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների, և միահյուսում իր թեթև ու նրբամիտ հումորի հետ:
Չորրորդ հորիզոնականում էՋ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը»ստեղծագործությունը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ:
Հինգերորդ հորիզոնականում է«Աշխարհիիմաստունհեքիաթներ»ժողովածուն: Գիրքը վերահրատարակվել է, ներառում է նոր նկարազարդումներ եւ ձեւավորում, նոր իմաստուն հեքիաթներ... «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կրկին ու կրկին մուտք գործել ճշմարիտ արժեքների, անսպառ իմաստության լուսավոր աշխարհ...
Արփի Մաղաքյանի հեղինակած «Երևանյան hեքիաթներ»գիրքը վեցերորդ հորիզոնականում է: Այն Երևան քաղաքի պատմության փաստերի մասին հետաքրքրական էքսկուրս է՝ երևակայական լուծումներով։ Գրքի 8 հեքիաթից յուրաքանչյուրում ընթերցողը, անկախ տարիքից, կգտնի Երևան քաղաքի մասին հետաքրքրական փաստեր ու պատմություն, որոնց անձամբ կարող է ծանոթանալ՝ այցելելով հեքիաթներում նկարագրված պատմական վայրերը։ Արփի Մաղաքայանը գտել է ընթերցողին Երևանի պատմությանը ծանոթացնելու, Երևանը նորովի բացահայտելու կախարդական լուծում, ինչը գրքին նաև փաստագրական հմայք է հաղորդում։ Թեթև կարդացվող, հեքիաթային նկարազարդմամբ գիրքը՝ Երևան քաղաքի մասին գրված առաջին հեքիաթաշարն է, որն իրականության, հորինվածքի և երազի գեղեցիկ համադրում է։
Յոթերորդ հորիզոնականում է Ա.ԿոնանԴոյլի«ԵրեքպատմվածքՇերլոքՀոլմսիարկածներից»գիրքը: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:
Ութերորդ հորիզոնականում էՌոալդԴալի«Չարլինևշոկոլադիգործարանը»հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում:
Լուիս Քերոլի«Ալիսը հրաշքների աշխարհում»իններորդ հորիզոնականում է: Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:
Տասներորդ հորիզոնականում էԱստրիդ Լինդգրենի«Երկարագուլպա Պիպին»: Մանկական գրականություն մուտք գործելով Պիպիի մասին պատմություններով՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենը (1907-2002) հեղաշրջեց այն: Գիրքն ընդգրկում է անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը: Այն գրվել է 1944 թ. և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Վարկանիշայինցուցակիկազմմանհարցումներինմասնակցելեն«Բուկինիստ» (011-53-74-13), «Հայգիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոյյան տապան»(012- 505-505)գրախանութներիև գրատներիցանցերը:
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | -1 | ![]() |
Ջաննի Ռոդարի «Երկնագույն նետը» |
Զանգակ | 40 |
| 2 | +1 | ![]() |
Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» |
Զանգակ | 39 |
| 3 | +2 | ![]() |
Ջաննի Ռոդարի «Հեքիաթներ հեռախոսով» |
Զանգակ | 33 |
| 4 | +6 | ![]() |
Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» |
Զանգակ | 29 |
| 5 | * | ![]() |
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» | Էդիթ Պրինտ | 20 |
| 6 | -2 | ![]() |
Արփի Մաղաքյան «Երևանյան hեքիաթներ» |
հեղ.հրատ | 18 |
| 7 | * | ![]() |
Ա. Կոնան Դոյլ «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» |
Անդրանիկ | 18 |
| 8 | * | ![]() |
Ռոալդ Դալ «Չարլին և շոկոլադի գործարանը» |
Անտարես | 18 |
| 9 | 0 | ![]() |
Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում» |
Զանգակ | 16 |
| 10 | -3 | ![]() |
Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պիպին» |
Զանգակ | 16 |









