ՄԻՊ աշխատակազմը իրականացնում է Ամուլսարի հանքի հետ կապված իրադարձությունների դիտարկում
16:07, 19 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի հետ կապված իրադարձությունների դիտարկում:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, քիչ առաջ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 5 ահազանգ, և Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ոստիկանության բաժնում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում