ՄԻՊ աշխատակազմը իրականացնում է Ամուլսարի հանքի հետ կապված իրադարձությունների դիտարկում

16:07, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի  հետ կապված իրադարձությունների դիտարկում: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, քիչ առաջ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 5  ահազանգ, և Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:

Ոստիկանության բաժնում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:


© 2009 ARMENPRESS.am