Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Հավանան բացել Է կառնավալային երթերի սեզոնը


ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած հանգստյան օրերին Հավանայում սկսվել Է կառնավալային երթերի ավանդական տարեշրջանը: Այդ մասին Կուբայի մայրաքաղաքի հյուրերին եւ բնակիչներին ազդարարել Է Սան Կառլոս դե լա Կաբանիա հին ամրոցի հրանոթից արձակված կրակոցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չնայած այն բանին, որ հանդիսությունն ստիպված են եղել մեկ օրով հետաձգել հորդառատ անձրեւի եւ քամու պատճառով, կառնավալային սեզոնի բացումն անցկացվել Է առանձնակի շքեղույթամբ, քանի որ նվիրված Էր միանգամից երեք հոբելյանների՝ Հավանայի 500-ամյակին, «Գուարաչերոս դե Ռեգլա» պարային խմբի 60-ամյակին եւ կուբացի երգիչ եւ կոմպոզիտոր Բենի Մորեի 100-ամյակին:

Առափնյա Մալեկոնում հավաքվել Էին տասնյակ հազարավոր մարդիկ: Նվագախմբերի հնչյունների ներքո հանդիսատեսների տրիբունաների երկայնքով ընթանում Էին «կարրոսները»՝ վառ գույներով զարդարված բազմահարկիկ հարթակները՝ պարողների խմբերով: Նրանց հետեւից գնում Էին այսպես կոչված կոմպարսները՝ երաժշտա-պարային կոլեկտիվները, որոնք ժամանել են երկրի տարբեր անկյուններից: Ներկայիս կառնավալին մասնակցում Է 14 «կարրոս» եւ 18 «կոմպարս», նրանց թվում Է՝ Հավանայի «Տրոպիկանա» կաբարեի խումբը:

Մրցավարները գնահատում են յուրաքանչյուր հարթակի զարդարանքը եւ յուրաքանչյուր կոլեկտիվի ելույթը: Տոնի հյուրերի եւ մասնակիցների համար տեղադրվել են կերակրի, գարեջրի, ռոմի եւ գազավորված ըմպելիքների բազմաթիվ կրպակներ: Կառնավալային երթերը, որոնք ավարտվում են կեսգիշերից անց, գրավում են հազարավոր զբոսաշրջիկների: Տոնն անցկացվում Է ոչ միայն Մալեկոնում.

Հավանայի տարբեր շրջանների հրապարակներում եւ զբոսայգիներում կառուցվել են պարահարթակներ, որտեղ ելույթ են ունենում կղզում ժողովրդականություն վայելող երաժշտական խմբերն ու նվագախմբերը:

Այս տարի կկայանա ընդհանուր առմամբ հինգ կառնավալային ներկայացում:

Դրանցից վերջինը նշանակված Է օգոստոսի 25-ին: Իսկ երկու օր անց Մալեկոնում տեղի կունենա ոչ պակաս գունեղ մանկական կառնավալը, որով կավարտվեն դպրոցական ամառային արձակուրդները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ