Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Քննվում են ուսման վճարի ժամկետների խախտումների վերաբերյալ դիմումները


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «թեժ գծին» զանգեր են ստացվել ուսման վարձերի վճարման ժամկետների վերաբերյալ խախտումների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում դեպքի մասին ահազանգել էր նաև ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա, մասնավորապես, նշել էր, որ բուհերում գրեթե համատարած ուստարվա սկզբին պահանջում են վճարել վարձը կամ ամբողջությամբ, կամ առնվազն կեսը՝ սպառնալով թույլ չտալ ուսանողների մասնակցությունը ուսումնական պրոցեսին։

«Ուսման վարձի վճարման կարգի փոփոխությունն օրենքով անձամբ եմ իրականացրել, որը վաղուց ուժի մեջ է և ոչ թե ձևի համար, այլ մարդկանց կյանքը թեթևացնելու նպատակով»,- գրել էր Ուրիխանյանը։

«Արմենպրես»-ը դեպքի վերաբերյալ հետաքրքրվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանից, ով ասաց, որ իրենք էլ են ստացել զանգեր ուսման վարձերի վճարման ժամկետների վերաբերյալ և ռեկտորներին հորդորել են գործել միայն օրենքի տառին համապատասխան:

«Նախարարությունը բոլոր դիմումները քննում է և գնում դրանց հետևից: Նման խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են դիմել մեր գերատեսչություն»,- շեշտեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակը և հավելեց, որ այս պահին վիճակագրական տվյալներ չկան, թե որ բուհերում են խախտում օրենքի պահանջները։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ