Հասարակական

ՃՏՊ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում. նախնական տվյալներով 6 մարդ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում. նախնական տվյալներով 6 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 15-ին, ժամը 22:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E 350»մակնիշի (վարորդ՝ Մ.Մ. ծնված 1990 թ.) ավտոմեքենան և «Mercedes Sprinter» մակնիշի (վարորդ՝ Ս.Ս., ծնված 1981 թ.)միկրոավտոբուսը:

Ըստ նախնական տեղեկության կա վեց տուժած: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

«Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսի վարորդ Ս.Ս.-ը, ուղևորներ՝ Ս.Հ.-ը (ծնված 2001 թ.), Ա.Հ.-ը (ծնված 1979 թ.) և Վ.Մ.-ը (ծնված 1954 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:

«Mercedes E 350» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում