Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աշխարհի առաջատար ներդրումային բանկերը մտադիր են կրճատել գրեթե 30 հազար աշխատակիցների. FT

Աշխարհի առաջատար ներդրումային բանկերը մտադիր են կրճատել գրեթե 30 հազար աշխատակիցների. FT


ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակի խոշորագույն ներդրումային բանկերը պլանավորում են կրճատել շուրջ 30 հազար աշխատակիցների՝ գործարքների կրճատվող ծավալների, տոկոսադրույքների անկման եւ ավտոմատացման արագորեն աճող տեմպերի հետեւանքով: Օգոստոսի 12-ին այս մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վերակառուցման շրջանակներում կրճատման մասին ընթացիկ տարվա ապրիլից, ամենց առաջ Եվրոպայում, հայտարարել են Մեծ Բրիտանիայի HSBC եւ Barclays բանկերը, Ֆրանսիայի Societe Generale-ը, Գերմանիայի Deutsche Bank-ը եւ ԱՄՆ-ի Citigroup ֆինանսական կոնգլոմերատը: «Ակնհայտ Է, որ բանկային-ներդրումային ծառայություններից եկամուտների հեռանկարներն ավելի ու ավելի են բարդանում,- մեջբերում Է հրատարակությունը Berenberg բանկի վերլուծաբան Էնդրյու Լոուի խոսքը:
2018 թվականին աշխարհի տասն առաջատար բանկերի ընդհանուր շահույթը հաստատագրված եկամուտներից, արժույթի եւ սակարանային ապրանքների առեւտրից, Coalition վերլուծական ընկերության տվյալներով՝ նվազել Է մինչեւ 2006 թվականի մակարդակ: Ներդրումային բանկերի հանդեպ «ծառանում Է եկամուտների պրոֆիլում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշությունը», արձանագրում Է Keefe, Bruyette & Woods ֆիրմայի վերլուծաբան Էդ ֆյորթը:
Անցյալ ամսին ամենախոշոր կրճատումների մասին հայտարարել Է Գերմանիայի Deutsche Bank ֆինանսական ինստիտուտը, որը մտադիր Է կրճատել 18 հազար աշխատակիցների: Պլանավորված բարեփոխումները նախատեսված են մինչեւ 2022 թվականի վերջը: Դրանք Deutsche Bank-ի վրա կնստեն մոտավորապես 7,4 միլիարդ եվրո: Deutsche Bank-ը, որը կարեւորագույն անդրազգային բանկերից մեկն Է, ներկայացուցչություններ ունի ավելի քան 70 երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am