Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության  ենթակայության տակ

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության 
նախարարության  ենթակայության տակ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ենթակայությունը հանձնվում է ՀՀ արդարադատության նախարարությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշում ընդունվեց ՀՀ կառավարության օգոստոսի 8-ի հերթական նիստում։

Ըստ որոշման՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ենթակայությամբ, ինչը յուրահատուկ երևույթ է միջազգային պրակտիկայում։

«Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ հիմնականում ազգային արխիվները գործում են մշակույթի կամ արդարադատության նախարարության ենթակայության ներքո։ Մասնավորապես, ազգային արխիվը մշակույթի նախարարության ենթակայության ներքո է գործում Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Սերբիայում և մի շարք այլ պետություններում։

Իսկ Արդարադատության նախարարության ենթակայության ներքո են գործում հետխորհրդային տարածքի մի շարք պետությունների ազգային արխիվներ, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, Բելոռուսիան։ Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետությունում նույնպես ազգային արխիվը գործում է Արդարադատության նախարարության ենթակայությամբ։

Կարևոր է արձանագրել այն փաստը, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ունի արխիվային գործի կառավարման փորձ, քանի որ վերջինիս ենթակայությամբ է գործում հանրապետությունում իր կարևորությամբ 2-րդ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվը»,- նշված է նախագծում։

Ազգային արխիվը միակ կազմակերպությունն է Հայաստանում, որն իրականացնում է ՀՀ մշակութային ժառանգության մի ամբողջական մասի՝ ՀՀ արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման գործառույթները:

«Բացի այդ, Ազգային արխիվում պահպանվող փաստաթղթերի վավերա­կանությունը, նրանց անձեռնմխելիությունը նշանակում է, որ վերջիններս կրում են ապացուցողական բնույթ: Վերոնշյալի համատեքստում հարկ է հավելել, որ բավարարելով քաղաքացիների սոցիալ-իրավական հարցումները՝ Ազգային արխիվն ապահո­վում է բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի գործունեությունը: Միաժամանակ, կազմակերպելով գիտահետազոտական նպատակներով հետադարձ փաստաթղթային տեղեկության օգտագործումը՝ Ազգային արխիվը ձեռք է բերել գիտական կազմա­կերպության կարգավիճակ:

Վերոնշյալի համատեքստում հարկ է փաստել նաև, որ ՀՀ ոչ մի պետական մարմին կամ այլ կազմակերպություն ներկայումս չի կարող ստանձնել և իրականացնել Ազգային արխիվի գործառույթները, ուստի նրա գործունեության շարունակությունը որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն անհրաժեշտ է»,- նշված է նախագծում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]