Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Կամք»-ի անդամները հրապարակային անձնական վիրավորանք են հասցրել Սոցապ նախարարին 

«Կամք»-ի անդամները հրապարակային անձնական վիրավորանք են հասցրել Սոցապ 
նախարարին 

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին անձնական վիրավորանք են հասցրել Ստամբուլյան կոնվենցիայի մասին քննարկման ժամանակ:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ինքը և Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը երեքուկես ժամ տևած հանդիպման ընթացքում մանրակրկիտ անդրադարձել են ընտանեկան բռնության և կանանց հանդեպ բռնության կանխարգելմանը, համբերատար պատասխանել ներկաների բոլոր հարցերին:

Ըստ նախարարի, սակայն, մասնակիցներից ոմանք ագրեսիվ և անհարգալից վարվեցին ներկաների և կառավարության անդամների նկատմամբ։

«Ինչպես հրավիրող կողմն էր վստահեցնում՝ հանդիպման նպատակը կառուցողական և գաղափարական քննարկման հարթակ ստեղծել էր։ Ցավում եմ, որ ՀԵՀԵՄ-ի անդամները ջերմ հարաբերությունների մեջ են ատելության խոսք տարածող հայտնի «Կամք» նախաձեռնության անդամների հետ և հանդուրժող են նրանց՝ ՀՀ քաղաքացուն և քրիստոնյային անվայել վարքագծի հանդեպ։ Ցավում եմ նաև, որ տեղում քայլեր չձեռնարկվեցին կանխելու նրանց անպարկեշտ պահվածքը, որը հնարավոր էր կանխատեսել։ Ստեղծված իրավիճակը, ի վերջո, բերեց նրան, որ հանդիպման վերջում նրանք հրապարակային անձնական վիրավորանք հասցրեցին ինձ:

Որպես քրիստոնյա՝ ես այլ կերպ եմ պատկերացնում եկեղեցականի և եկեղեցու հետ որևէ կապ ունեցող կառույցի առաքելությունը՝ առանց բռնության, հարգանքի վրա հիմնված միջավայր ապահովելը, բռնությունը ոչ միայն մերժելն ու կանխելը, այլ նաև լայն մեկնաբանությունների հնարավորություն չընձեռող դատապարտումը:

Որպես կառավարության անդամ՝ շարունակելու եմ հավատարիմ մնալ մարդու իրավունքների սկզբունքներին և աջակցելու եմ սոցիալական պաշտպանության կարիք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ներառյալ այն կանանց, որոնք ենթարկվել են բռնության»,- գրել է Բաթոյանը:

Նախարարը պատրաստվում է օգտվել սահմանադրական երաշխիքներից՝ պաշտպանելու իր արժանապատվությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am