Իրավունք

Վարդան Ղուկասյանը կմնա անազատության մեջ․ դատական ակտը բողոքարկվելու է

1 րոպեի ընթերցում

Վարդան Ղուկասյանը կմնա անազատության մեջ․ դատական ակտը բողոքարկվելու է

ԱՄՆ դատարանը մերժել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի անհապաղ ազատ արձակման միջնորդությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Նա գրել է, որ տվյալ դատական ակտը վերջնական չէ, ենթակա է բողոքարկման։ 

«Այս դատական ակտը կապ չունի Վարդան Ղուկասյանի արտահանձնման հետ։ Դատական լսումները շարունակվում են։ Դատական ակտը բողոքարկվելու է»,- գրել է նա։

Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայումս կալանքի տակ է գտնվում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում։ Նրան սպառնում է արտաքսում։

ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայությունից  «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել ԱՄՆ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը, ինչի հետևանքով նրա նկատմամբ կիրառվել է միգրացիոն ընթացակարգ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում