Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԱԾ-ի անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերաբերվել է Մարտի 1-ին. Վանեցյան

ԱԱԾ-ի անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերաբերվել է Մարտի 1-ին. Վանեցյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԱԾ-ի անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերաբերվել է Մարտի 1-ին։

«Դեպքով իրականացվել է ծառայողական քննություն»,- հավելեց նա։

Ազգային անվտանգության տնօրենը նշեց նաև, որ ծանոթ չէ 2014թ-ին կազմված գաղտնի փաստաթղթի բովանդակությանը, որի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  խոսել էր իր արձակուրդի վերջին օրը։

«Ես ծանոթ չեմ այդ փաստաթղթերի բովանդակությանը, պետք է ծանոթանամ : Եթե կլինեն այդ փաստաթղթերում առկա նյութեր, որոնք կպարունակեն հանցակազմ, իհարկե կլինի հետևանք, եթե ոչ ,ուրեմն, ոչ»,- ասաց Վանեցյանը:

Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել էր 2014թ.-ին նախկին իշխանությունների  կազմած գաղտնի զեկույցին, որն, իր բնորոշմամբ, հանգեցնում է այն եզրակացության, որ նախկին կառավարման համակարգը հիմնված է եղել կոռուպցիայի վրա, ու «երբ կոռուպցիան հանում ես, պարզվում է տակը կառավարման համակարգ չկա»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am