Միջազգային

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա սահմանված ժամկետում. Brexit-ի նախարար

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա սահմանված ժամկետում. Brexit-ի նախարար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Սթիվեն Բարքլին Եվրամիության գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեին հայտարարել Է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս կգա հոկտեմբերի 31-ին, անկախ այն բանից՝ կողմերին կհաջողվի արդյոք համաձայնության հասնել հետագա համագործակցության պայմանների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բարքլին հուլիսի 30-ի երեկոյան հայտնել Է Twitter-ի իր Էջում:

«Խոսակցություն ունեցա Միշել Բառնիեի հետ եւ պարզորոշ ներկայացրեցի մեր դիրքորոշումը: Մենք ցանկանում ենք հասնել գործարքի կնքման, բայց ԵՄ-ն հոկտեմբերի 31-ին կլքենք դրա հետ կամ առանց դրա»,- գրել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում