Տարածաշրջանային

Գտնվել է վթարի ենթարկված ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչը

1 րոպեի ընթերցում

 Գտնվել է վթարի ենթարկված ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գտնվել է ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչը, որը ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում վթարվել էր և ընկել Կասպից ծովը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Կործանիչը հայտնաբերվել է Կասպից ծովում՝ ադրբեջանական Գիլյազի և Շուրաաբադ բնակավայրերի միջև ընկած հատվածում: Ըստ տեղեկությունների՝ վաղը այն դուրս կբերեն ցամաք:

Կործանիչի օդաչուն է եղել փոխգնդապետ Ռեշադ Աթաքիշիևը:

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը հուլիսի 24-ին տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում հանկարծ անհետացել էր ռադարներից:Այն վթարի էր ենթարկվել և ընկել Կասպից ծովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում