Հասարակական

Ինքնաթիռի հայկական անձնակազմին հաջողվեց մեկ շարժիչով անվտանգ վայրէջք կատարել 

3 րոպեի ընթերցում

Ինքնաթիռի հայկական անձնակազմին հաջողվեց մեկ շարժիչով անվտանգ վայրէջք կատարել 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ աջ շարժիչի խափանման պատճառով հարկադրված վայրէջք կատարած A320 ինքնաթիռի հրամանատարը կողմնորոշվել է արագ, իսկ անձնակազմը մեծ աշխատանք է տարել ուղևորների շրջանում խուճապ չստեղծվելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում միջադեպի մասին պատմեց «Air Moldova» ավիաընկերության հետ պայմանագրով աշխատող հայկական անձնակազմի հրամանատար Վարդան Սարգսյանը:

«Աջշարժիչըխափանվեց,եսանմիջապես անջատեցի այն, օդում պտտվեցինք,նավթըվառեցինք,որնորմալթույլատրվածվայրէջքիքաշնապահովվի,պտտվելուցհետո վայրէջք կատարենք դարձյալ «Դոմոդեդովո» օդանավակայանում: Ուղևորներին հաղորդեցի,որթռիչքիցհետոաջշարժիչըխափանվելէ,դաանջատելեմ,մի փոքր պետք է թռչենք, որ նավթը վառենք,նորմալվայրէջքիքաշունենանք:Ուղևորներըդրանիցհետոհանգիստենեղել,ոչմիարտառոցբան տեղի չի ունեցել օդանավիսրահում:Նրանքըմբռնմամբմոտեցան, նորմալ իրավիճակ էր»,-պատմեց հրամանատարը:

Ինքնաթիռը մոտ 1 ժամ40րոպեպտույտներէ գործել քաղաքի վրա, հրամանատարըպարբերաբար տեղեկացրելէ,որպտտվումեն,նավթնենվառում,երբպատրաստվենվայրէջքի, ինքը տեղյակկպահի ուղևորներին:Ինքնաթիռը ապահով վայրէջք է կատարել:

Հարցին, թե արդյոք դժգոհություն հայտնողներ չե՞ն եղել, հրամանատարը պատասխանեց՝ուղևորները դուրս են եկելհանգիստ, ավելին՝շնորհակալությունեն հայտնելուգնացել, ոչ ոքդժգոհությունչի արտահայտել: Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ուղևորներին՝ ըմբռնմամբ մոտենալու համար:

Այդ ընթացքում ինքնաթիռում մեծ աշխատանք է կատարել անձնակազմը, որ ուղևորների շրջանում խուճապ չառաջանա:Ինքնաթիռում եղել է 167 ուղևոր, նրանցից ոչ ոք հետո բժշկի չի դիմել: Նրանք նույնը օրը տեղափոխվել են Մոլդովա:

Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց անձնակազմին՝ հանձինսերկրորդ օդաչուԱլեքսեյՄուսայելյանի,ՍաթենիկՀարությունյանի,ԱսպրամՉատինյանի,ՀայկԱյվազյանիև մոլդավուհիՆիկոլետա Բարդուի:

Հարցին, թե ինչպես է կողմնորոշվել այդ բարդ իրավիճակում, Սարգսյանը պատասխանեց՝ արդեն ավելի քան 40 տարի է, ինչ օդաչու է, իսկ 2004-ից A320-ի հրամանատար է: Նա նշեց, որ մինչ այս իր հետ նման դեպք չէր պատահել:

Ինքնաթիռը շահագործվել է «Air Moldova» ավիաընկերության կողմից: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում