«Հայաստանի Հանրապետություն». 9 տարվա մեջ առաջին անգամ ներգաղթի ցուցանիշը գնահատվում է դրական
1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Դրական տեղաշարժեր են գրանցվել ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի եւ ելքերի հաշվեկշռի ցուցանիշներում: Չնայած ընդհանուր ուղեւորահոսքին, հաշվեկշիռը 2019թ. հունվար-մարտ ամիսներին բացասական է 3463 մարդով, սակայն վերջին 9 տարվա կտրվածքով առաջին անգամ դրական է գնահատվում ներգաղթի ցուցանիշը՝ 2526 հայկական անձնագրով մարդ ավելի շատ մտել է Հայաստան, քան դուրս եկել»-«ՀՀ»-ի հետ զրույցում ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Մարկոսյանը։
Ի տարբերություն բնական հավելաճի էական նվազման, ըստ Մարկոսյանի, դրական է ամուսնությունների թվաքանակի շարժը: 2019թ. հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամուսնությունների թիվն աճել է 5,6 տոկոսով կամ 202-ով: 2019թ․ մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 521 հավելյալ ամուսնություն։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։