Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«ՀՀ». ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2025 թ. Հայաստանում դեպոպուլյացիա է գրանցվելու

«ՀՀ». ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2025 թ. Հայաստանում դեպոպուլյացիա է 
գրանցվելու

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայաստանի 5 մարզերում 2019 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով գրանցվել է բացասական բնական հավելաճ, մինչդեռ 2018 թվականին դեպոպուլյացիա է գրանցվել միայն մեկ մարզում` Լոռիում, որտեղ մահացածների թիվը գերազանցել է ծնվածների թվին: «Դեպոպուլյացիայի բուն պատճառները հասկանալու համար վարչապետի հանձնարարականով մարզերում հետազոտություններ են կատարվում: Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ խնդիրը միայն ծնելիության ցածր ցուցանիշը չէ: Լոռիում տարիներ առաջ ունեցել ենք 11 հազար բնական հավելաճ, այսինքն` 11 հազար հոգի ավելի էր ծնվել, քան մահացել: Անցյալ տարվա պատկերը բոլորովին այլ բան ցույց տվեց` մահերի թիվը 90-ով ավելի էր ծնունդներից: Հետազոտություն ենք անցկացնում` հասկանալու համար, թե ինչու սա տեղի ունեցավ հենց Լոռիում: Այս տարի դեպոպուլյացիայի միտումները գնահատելիս արձանագրեցինք, որ հինգ մարզերից առաջատարը կրկին Լոռին էր` առաջին եռամսյակի կտրվածքով մահերի թիվը 121-ով գերազանցում է  ծնունդների թվին: Նախնական ուսումնասիրության համաձայն` 2025 թվականին Հայաստանում դեպոպուլյացիա է գրանցվելու, որին կարող է նպաստել նաեւ ծնելիության ցածր ցուցանիշը»,- Հայաստանի ժողովրդագրական պատկերը ներկայացնելիս` «ՀՀ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը: 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am