Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն». Արարատյան դաշտում բավականաչափ ջուր կա, եւ կարող ենք Սեւանից չօգտվել

«Հայաստանի Հանրապետություն». Արարատյան դաշտում բավականաչափ ջուր կա, եւ 
կարող ենք Սեւանից չօգտվել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Կառավարությունում երեկ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պարզաբանել է, որ երկու օր առաջ Սեւանա լճի ջրից նմուշներ են տրվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, քանի որ Ճապոնիայից բերված չեզոքացուցիչներ կան եւ ուսումնասիրություններ պետք է արվեին: «Ըստ ակադեմիայի մեր գործընկների՝ կապտականաչման հիմնական աղբյուրներում հնարավոր է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,-ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ հիմա ամենօրյա ռեժիմով հետեւում են Սեւանից ջրառի ուղուն, եւ եթե պարզվի, որ  ջրօգտագործող ընկերությունները շեղվել են ջրառի ծավալներից եւ երթուղուց, համապատասխան քայլեր կձեռնարկվեն:

Ավելին՝ նախարարը հայտարարել է. «Արարատյան դաշտավայրում բավարար քանակով ջուր կա: Եվ ճիշտ կառավարելու դեպքում ոռոգման խնդիրները կարող ենք լուծել հենց Արարատյան ջրերի հաշվին եւ ոչ թե Սեւանի: Միայն Մխչյան եւ Ռանչպար պոմպակայաններում վերազինման արդյունքում այնտեղ հսկայական ծավալի ջրեր կան, որ կարող ենք  մղել համակարգ եւ օգտագործել»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]