Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանում մեկնարկել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը

Երևանում մեկնարկել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների նստավայրում հուլիսի 11-ին մեկնարկել է  դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  դատավորների ընդհանուր ժողովը պետք է իր կազմից Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամ ընտրի:

11 թեկնածուներից 3-ին դատավորները կընտրեն քվեարկության օգնությամբ: ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերում ընդգրկվելու համար իրենց թեկնածություն են ներկայացրել Դավիթ Բալայանը, Անահիտ Թումանյանը, Վահե Խալաթյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Վարդուհի Հովնանյանը, Սիմիզար Հովսեփյանը, Արգիշտի Ղազարյանը, Մեսրոպ Մակյանը, Սուրեն Մնոյանը, Ռուբեն Վարդազարյանը և Ելենա Քոչարյանը:

Չի բացառվում, որ ժողովում նաև կքննարկվի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանում իրավիճակի հետ կապված նամակը, որը նա ուղել էր  դատավորների ընդհանուր ժողովին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am