Քաղաքականություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախում հրադադարի ամրապնդմանը միտված Ջուդի Չուի լրացումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախում հրադադարի ամրապնդմանը միտված Ջուդի Չուի լրացումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունել է Արցախի խաղաղության համար «Ռոյս-Էնգել» առաջարկության մեջ Ջուդի Չուի ներկայացրած լրացումը՝ ուղղված հրադադարի ամրապնդմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքը:

Ջուդի Չուի ներկայացրած լրացմամբ առաջարկվում է դիպուկահարների հետ քաշում,ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում, հրաձգային լոկատորների տեղակայում շփման գծում։

Ջուդի Չուն իր ելույթում հայտարարել է, որ Արցախի դեմ ահաբեկչական արշավը պետք է ավարտվի: «Ահա թե ինչի համար եմ ես ներկայացրել լրացումներ հրադադարի ամրապնդմանն ուղղված առաջարկներին, որոնք ներկայացրել են Էլիոթ Էնգելն ու Էդ Ռոյսը»,- ասել է նա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում