Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բարձր է գնահատում հայաստանցիների 94 տոկոսը. հարցում

Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բարձր է գնահատում հայաստանցիների 94 
տոկոսը. հարցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման համաձայն, Հայաստանում հարցվածների 94 տոկոսը բարձր է գնահատում Հայաստանի հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Բացասական է գնահատում ընդամենը 1 տոկոսը: Մնացած 5 տոկոսը չի պատասխանել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վրաստանի հետ հարաբերությունների բարձր մակարադակի մասին է խոսում հարցվածների 92 տոկոսը: Հարցվածների 89 տոկոսը դրական է համարում Հայաստանի հարաբերությունները Իրանի և Չինաստանի հետ: Ռուսաստանի հետ հարաբերությունները դրական է համարում 88 տոկոսը: Համագործակցության մակարդակի բարձր գնահատական ունեն ԵՄ-ն՝ 82 , ԱՄՆ-ն՝ 81, Ուկրաինան՝ 77 տոկոս:

Հարցվածների 97 տոկոսը Հայաստանի հարաբերությունները վատ է գնահատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ:  

«Նշված երկրներից որո՞նք եք համարում առավել կարեւոր քաղաքական գործընկերներ  Հայաստանի համար» հարցին ի պատասխան հարցվածների ամենաբարձր՝ 78 տոկոսը Հայաստանի համար կարևոր քաղաքական գործընկեր է համարել Ռուսաստանը: Հարցվածների 46 տոկոսը կարևոր քաղաքական գործընկեր է համարել Ֆրանսիան, 37 տոկոսը՝ Վրաստանը: Հայաստանի համար որպես սպառնալիք հանդիսացող երկրներն են Ադրբեջանը՝ 85 տոկոս, Թուրքիան՝ 76 տոկոս:

«Նշված երկրներից որո՞նք եք համարում առավելագույն կարեւոր տնտեսական գործընկերներ  Հայաստանի համար»: Հարցման մասնակիցների 62 տոկոսը համարում է Ռուսաստանը, 51 տոկոսը՝ Վրաստանը, 46 տոկոսը՝ Իրանը, 20 տոկոսը՝ ԵՄ-ն: Տնտեսական առումով սպառնալիք հանդիսացող երկրներն են Թուրքիան և Ադրբեջանը:

Հարցվածներն իրենց կարծիքն են հայտնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ: 2019 թվականի մայիսի դրությամբ հարցվածների 32 տոկոսը շատ դրական է համարել, 45 տոկոսը՝ մասնակի դրական: 2018 թվականի օգոստոսին այս ցուցանիշը հետևյալ պատկերն է ունեցել: Մասնավորապես, 31 տոկոսը շատ դրական է գնահատել, 47 տոկոսը՝ մասամբ դրական:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրին, ապա հարցվածների 32 տոկոսը շատ դրական է համարում, 44 տոկոսը՝ մասնակի դրական: Հարցվածների 9 տոկոսը մասնակի բացասական գնահատական է տվել, իսկ 4 տոկոսը՝ ամբողջությամբ բացասական:

Մեթոդաբանություն

ՄՀԻ հարցումն իրականացրել է Դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն Բալթիկ Սըրվեյ/Դը Գելլափ կազմակերպությունից։ Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 31- ն ընկած ժամանակահատվածում հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ընտրանքը բաղկացած է Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներից։ Ընտրանքը ներկայացուցչական է ըստ ընդհանուր բնակչության տարիքի, սեռի և բնակության վայրի։ Ընտրանքի սխալը նշանակալիորեն չի գերազանցում ողջ ընտրանքի 2․5 տոկոսը։ Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am