Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Լրատվամիջոցները հայտնում են Իսրայելի կողմից Դամասկոսը հրթիռակոծելու մասին

Լրատվամիջոցները հայտնում են Իսրայելի կողմից Դամասկոսը հրթիռակոծելու մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրատվամիջոցները հայտնում են Իսրայելի կողմից  Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը հրթիռակոծելու մասին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, SANA  գործակալությունը հաղորդել է, որ հրթիռակոծության հետևանքով 4 մարդ զոհվել է, 21 մարդ վիրավորվել. զոհերից մեկը երեխա է:

Գործակալությունը հայտնում է, որ սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են հետ մղել հարձակումը, որի թիրախը եղել են Դամասկոս և Հոմս քաղաքները:

Գործակալության տվյալներով հրթիռներն արձակվել են իսրայելական ռազմական ինքնաթիռներից՝ Լիբանանի օդային տարածքից:

Reuters գործակալությունն էլ հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am