Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Կոմերսանտը» հայտնել Է Վրաստանից ՌԴ գինիների ներմուծման հնարավոր արգելքի մասին

«Կոմերսանտը» հայտնել Է Վրաստանից ՌԴ գինիների ներմուծման հնարավոր արգելքի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական մարմիններն սկսել են առեւտրական ցանցերից տեղեկատվություն հավաքել Ռուսաստանի խանութներում վրացական գինիների բաժնի վերաբերյալ, ինչը կարող Է վկայել, որ ՌԴ դրանց ներկրման արգելք Է պատրաստվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Կոմերսանտ» թերթը: Խոշոր մթերային ընկերության բարձրաստիճան կառավարիչը հրատարակությանը պատմել Է, որ այդ տվյալները հավաքում Է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը:

Մանրածախ առեւտրի շուկայում «Կոմերսանտի» զրուցակիցը հավաստել Է այդ տեղեկատվությունը: Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների սրման ֆոնին «Ռոսպոտրեբնադզորը» հունիսի 24-ին հայտնել Է Վրաստանից ՌԴ ներմուծվող գինիների եւ այլ ոգելից խմիչքների որակի վերահսկողության խստացման մասին: Գերատեսչության պնդմամբ՝ դա կապված Է դինամիկայում վրացական ալկոհոլի որակի վատացման հետ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am