Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել կարիերան ավարտելու վերաբերյալ

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել 
կարիերան ավարտելու վերաբերյալ

ՌԻՄԻՆԻ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը կարիերան ավարտելու հետ կապված վերջնական որոշում չի կայացրել:

«Եվրոպայի առաջնության որակավորման փուլում իմ ելույթը վատ կգնահատեմ, քանի որ առաջին օրն իսկ սխալվեցի վարժության վերջնամասում ու զրկվեցի եզրափակիչ մտնելու հնարավորությունից: Սակայն ես լավ էի պատրաստվել ու շատ եմ ափսոսում, քանի որ օրեր առաջ` աշխարհի գավաթի խաղարկությունում, շատ նորմալ կատարեցի իմ վարժությունը, գնահատականս էլ վատ չէր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիմինիայում` լրագրողների հետ զրույցում, ասաց Մերդինյանը:

Խոսելով ընդհանուր իր մարզավիճակից` Մերդինյանն առանձնացրեց, որ ցավեր ունի ուսի ու դաստակի հատվածում:

«Մարզավիճակս պահպանում եմ, սակայն մի քանի ամիս հանգստանալուց հետո կորոշեմ ապագայի հետ կապված հարցերը: Ավելի վաղ որոշել էի, որ սա վերջին մրցումն է, որին կմասնակցեմ: Սակայն մեծ է հնարավորությունը, որ լավ մարզավիճակում լինելու դեպքում, հավաքականի մարզչին խնդրեմ և մասնակցեմ այլ մրցաշարերի: Հնարավոր է, որ մարմնամարզությունում վարժությունների տարրերում փոփոխություններ էլ լինեն»,-ասաց նա:

Մերդինյանի խոսքով`եթե Եվրոպայի առաջնությունում իրեն հաջողվեր կատարել իր լավագույն վարժությունը, ապա գուցե և այդպես էլ ավարտեր կարիերան:

Հարություն Մերդինյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, ունի մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ: Աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր է: Մասնակցել է Ռիոյի 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am