Քաղաքականություն

Պետք չէ ակնկալել, որ մեկ տարվա մեջ 30 տարվա խնդիրները կլուծվեն. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Պետք չէ ակնկալել, որ մեկ տարվա մեջ 30 տարվա խնդիրները կլուծվեն. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր է համարում արձանագրել, որ պետք չէ ակնկալել, թե մեկ տարվա մեջ 30 տարվա խնդիրները կլուծվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին ասաց ՀՀ ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ունեցած եզրափակիչ ելույթում:

«Ես ցանկանում եմ, որ մենք արձանագրենք մի բան, որ պետք չի մեկ տարվա մեջ ակնկալել 30 տարվա խնդիրների լուծումները: Եվ շատ կարևոր եմ համարում, որ մենք այս արձանագրումն անենք: Խոստումների մասին: Արդեն անցած տարվա սեպտեմբերին ասում էին՝ խոստումները չեն կատարում: Այսինքն, այդ 30 տարվա խնդիրների լուծումը պետք է երեք ամսում կատարվե՞ր»,- նշեց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում