Հոնկոնգի վայրի վարազը խուժել Է մետրոյի կայարան եւ վիրավորել մի կնոջ
13:39, 20 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի իշխանությունները մտահոգված են վայրի վարազների աճած գլխաքանակից, որոնք ավելի ու ավելի հաճախ են իջնում կանաչ բլուրներից եւ «հարձակումներ» սարքում մեգապոլիսի փողոցներում՝ առաջացնելով բնակիչների խուճապը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է South China Morning Post թերթը:
Վերջին ժամանակներս այդ կենդանիները պարբերաբար հայտնվում են բնակելի միկրոշրջաններում, առեւտրական կենտրոնների եւ նույնիսկ դպրոցների մոտ: Հունիսի 19-ի երեկոյան վարազներից մեկը Kennedy Town խտաբնակ թաղամասում խուժել Է մետրոյի կայարան եւ այնտեղ վիրավորել մի կնոջ:
Գետնուղու աշխատակիցները եւ ոստիկանները կենդանուն մեկուսացրել են մետաղական փակոցներով եւ կանչել անասնաբույժների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում