Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Թրամփը հաստատել Է, որ G20-ի գագաթնաժողովում հանդիպելու Է Պուտինի հետ

Թրամփը հաստատել Է, որ G20-ի գագաթնաժողովում հանդիպելու Է Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել Է, որ G20-ի գագաթնաժողովում հանդիպելու Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ցանկանում եմ բարեկամական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ եւ կարծում եմ, որ այդպես Էլ կլինի: Ես ցանկանում եմ բարեկամական հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ եւ կարծում եմ, որ այդպես Էլ կլինի: Հաջորդ շաբաթ ես նրանց երկուսի հետ Էլ կհանդիպեմ Ճապոնիայում G20-ում»,- ասել Է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում: «Մենք լավ հարաբերություններ կունենանք Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, շատ կարեւոր Է, որ այդպես լինի: Նրանք հզոր երկրներ են, իսկ մնք շատ հզոր երկիր ենք»,- հավելել Է Թրամփը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am