Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Airbus-ը ներկայացրել Է հեռամայրուղային А321XLR նեղֆյուզելյաժային ինքնաթիռը

Airbus-ը ներկայացրել Է հեռամայրուղային А321XLR նեղֆյուզելյաժային ինքնաթիռը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Airbus եվրոպական կոնցեռնը Լե-Բուրժեում անցկացվող 53-րդ Փարիզյան ավիացիոն-տիեզերական սալոնում ներկայացրել Է նեղֆյուզելյաժային հեռամայրուղային А321XLR (Xtra Long Range) նեղֆյուզելյաժային ինքնաթիռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կոնցեռնի՝ հունիսի 17-ին տարածված հաղորդագրության մեջ:
Ինչպես ընդգծվում Է հաղորդագրության մեջ, ինքնաթիռը А320neo ընտանիքի վերջին Էվոլյուցիան Է: Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ այն թույլ Է տալիս մեկ աթոռի հաշվով վառելիքի ծախսը նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատությամբ կրճատել 30 տոկոսային կետով: Դրա հետ մեկտեղ նոր հանրանավի թռիչքի հեռավորությունը 15 տոկոսային կետով ավելի Է, քան կոնցեռնի A321LR նախորդ ինքնաթիռինը:
Ընկերությունում նշել են, որ «թռիչքի ավելացված հեռավորության շնորհիվ ավիաընկերությունները կարող են ավելի Էժան նեղֆյուզելյաժային ինքնաթիռները շահագործել ավելի երկար ու պակաս ծանրաբեռնված երթուղիներում, որոնցով չվերթերը ներկայում կատարում են լայնաֆյուզելյաժային ինքնաթիռները»:
Ինչպես ընդգծում Է BFM հեռուստաալիքը, Airbus-ի հայտարարությունը «վատ նորություն Է» ամերիկյան Boeing-ի համար, որը դեռեւս ուշքի չի եկել Boeing 737 MAX երկու ինքնաթիռների կործանումից հետո: А321XLR-ի մատակարարումները կարող են սկսվել 2023 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am