Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Փետրվար

Եվրոպան պետք Է շարունակի երկխոսություն վարել Ռուսաստանի հետ. Մակրոն

Եվրոպան պետք Է շարունակի երկխոսություն վարել Ռուսաստանի հետ. Մակրոն


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան պետք Է շարունակի երկխոսություն վարել Ռուսաստանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մակրոնը նշել Է, որ Ռուսաստանը պետք Է «ջանքեր գործադրի» Եվրոպայի հետ երկխոսությունը շարունակելու համար: Եվրոպան, իր հերթին, պետք Է «վստահության ու անվտանգության նոր կանոններ» հաստատի Ռուսաստանի հետ» եւ «չհամաձայնի բացառապես ՆԱՏՕ-ի հետ»:
Ֆրանսիայի ղեկավարի կարծիքով՝ կողմերի միջեւ պետք Է շարունակվի «ռազմավարական բանավեճը»: Դրա համար Մակրոնը պատրաստ Է «տեւական ու հագեցած զրույց» վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն չի բացահայտել առաջիկա բանակցությունների մանրամասները: Հիշեցնենք, որ հունիսի 28-29-ին ճապոնական Օսակայում տեղի Է ունենալու G20-ի գագաթնաժողովը:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ