Եվրոպան պետք Է շարունակի երկխոսություն վարել Ռուսաստանի հետ. Մակրոն

Armenpress 10:41, 12 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան պետք Է շարունակի երկխոսություն վարել Ռուսաստանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում: Մակրոնը նշել Է, որ Ռուսաստանը պետք Է «ջանքեր գործադրի» Եվրոպայի հետ երկխոսությունը շարունակելու համար: Եվրոպան, իր հերթին, պետք Է «վստահության ու անվտանգության նոր կանոններ» հաստատի Ռուսաստանի հետ» եւ «չհամաձայնի բացառապես ՆԱՏՕ-ի հետ»:Ֆրանսիայի ղեկավարի կարծիքով՝ կողմերի միջեւ պետք Է շարունակվի «ռազմավարական բանավեճը»: Դրա համար Մակրոնը պատրաստ Է «տեւական ու հագեցած զրույց» վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն չի բացահայտել առաջիկա բանակցությունների մանրամասները: Հիշեցնենք, որ հունիսի 28-29-ին ճապոնական Օսակայում տեղի Է ունենալու G20-ի գագաթնաժողովը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am