Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի նախագահին երկրի ազգային տոնի առթիվ
15:13, 10 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային այդ երկրի ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա առթիվ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հայ-պորտուգալական բարեկամական հարաբերությունները կնպաստեն նորարարության, գործարարության, մշակույթի և գիտության բնագավառներում երկկողմ կապերի ընդլայնմանը:
Հանրապետության նախագահը Մարսելու Ռեբելու դե Սոուզային մաղթել է ամենայն բարիք, իսկ Պորտուգալիայի ժողովրդին՝ հետագա բարգավաճում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում